Samsung SC8837 փոշեկուլն ունի 430 Վտ ներքաշման հզորություն, ուստի հավաքում է խոշոր և մանր աղբը։ Ցիկլոնային զտման համակարգը մաքրում է օդը փոշուց, ինչպես նաև չի նվազեցնում աշխատանքի հզորությունը նույնիսկ 2 լիտրանոց տարայի ամբողջական լցված լինելու դեպքում։ Samsung SC8837-ի ներքաշման մետաղական խողովակի բարձրությունը կարգավորվում է։ Ճկափողը պտտվում է 360°-ով, ուստի չի ոլորվում և չի ծալվում։ 7 մ երկարությամբ հոսանքի մալուխը բացառում է անընդհատ մի վարդակից մյուսին անցնելու անհրաժեշտությունը։ Գլխադիրների հավաքածուն նախատեսված է հատակների և գորգերի, ինչպես նաև դժվարհասանելի հատվածների մաքրման համար։