Apacer [EL.16G2V.GNH] 16 ԳԲ օպերատիվ հիշողությունը հիանալի և արդյունավետ լուծում է անհատական համակարգիչների օգտատերերի համար, ովքեր ցանկանում են կամ իրենց ԱՀ-ին ավելացնել միանգամից մեծ քանակությամբ լրացուցիչ հիշողություն, կամ նրանց համար, ովքեր հավաքում են սարքը «զրոյից» և ծրագրում են իրենց համակարգը համալրել միանգամից 16 ԳԲ օպերատիվ հիշողությամբ։ Եթե տեղադրեք միանգամից երկու այդպիսի մոդուլ (օրինակ, եթե ձեր մայրական սալիկի վրա կա ընդամենը 2 բնիկ օպերատիվ հիշողության համար), ապա կստանաք արդեն 32 ԳԲ, որը բավարար կլինի «ծանր» ծրագրերի, աշխատանքային գործողությունների և համակարգչային խաղերի համար։
Apacer [EL.16G2V.GNH] 16 ԳԲ օպերատիվ հիշողությունն աշխատում է 2666 ՄՀց հաճախականությամբ, սակայն առանց խնդիրների աջակցում է նաև աշխատանքը այլ ռեժիմներում (1600 ՄՀց, 1866 ՄՀց, 2133 ՄՀց, 2400 ՄՀց, 2666 ՄՀց)։ Թողունակությունը տվյալ մոդելի մոտ նույնպես բավականին բարձր է՝ PC21300։ Հարկ է հիշել, որ սարքն անհրաժեշտ է ընտրել ըստ հիշողության տեսակի. այստեղ այն DDR4 է, DIMM ֆորմ-ֆակտորի։
Տվյալ օպերատիվ հիշողությունը պատրաստվում է բացառապես ստուգված և որակյալ բաղադրիչներից, ինչը կարող է երաշխավորել կայուն և արտադրողական աշխատանք տարբեր ծանրաբեռնվածությունների դեպքում։