ASUS ZenBook S16 OLED UM5606WA-RK220W նոութբուքը պատրաստված է սպիտակ գույնի ալյումինե կորպուսով։ VESA DisplayHDR 500 True Black տեխնոլոգիայի և 100% DCI-P3 ծածկույթի շնորհիվ էկրանի պատկերը հագեցած է և իրատեսական։ Կադրերի թարմացման առավելագույն հաճախականությունը 120 Hz է, ինչն ապահովում է պատկերի սահուն փոփոխություն տեսանյութեր դիտելիս և գրաֆիկայի հետ աշխատելիս։
ASUS ZenBook S16 OLED UM5606WA-RK220W նոութբուքում տեղադրված է 12 միջուկով պրոցեսոր։ Այն մշակում է բարդ առաջադրանքները՝ առանց դանդաղեցնելու օպերացիոն համակարգի աշխատանքը։ 32 GB օպերատիվ հիշողությունը և 1 TB ծավալով SSD կուտակիչը ապահովում են ծրագրերի արագ բեռնումը և տվյալների մեծ ծավալի պահպանումը։ Տեսաքարտի արտադրողականությունը բավարար է կոնտենտ դիտելու, խաղերի և գրաֆիկական հավելվածներում աշխատելու համար։ Ծայրամասային սարքերը միացնելու համար նոութբուքի կորպուսի վրա առկա են USB և HDMI միացքներ։ Նախատեսված է նաև SD քարթրիդեր։ Ներկառուցված բարձրախոսներն ու խոսափողը ապահովում են որակյալ ձայն և ձայնային կապ։ Դեմքի ճանաչման գործառույթը մեծացնում է նոութբուքի օգտագործման անվտանգությունը։