Bosch MSM26500 բլենդերը ներկայացված է սպիտակ իրանով և հանդիսանում է չափազանց հարմար սարք, որն ընդունակ է հեշտացնել տարբեր կերակրատեսակների պատրաստումը։ Հարիչով և բլենդերի ոտքով համալրված լինելու շնորհիվ դուք կկարողանաք հարել տարբեր բաղադրիչներ աղանդերների և կրեմների պատրաստման համար, խառնել և մանրացնել մթերքները ցանկացած վիճակում, պատրաստել կոկտեյլներ, մայոնեզ, սոուսներ։ Տարայի տեսքով կցորդը թույլ է տալիս մանրացնել պինդ մթերքները։
Ունենալով 600 Վտ հզորություն՝ Bosch MSM26500-ն ապահովում է աշխատանք մեկ արագությամբ։ Այդ հզորությունը բավարար է ցանկալի արդյունքը հնարավորինս արագ ստանալու համար։ Յուրաքանչյուր հարումից կամ խառնումից հետո դուք կկարողանաք հեշտությամբ լվանալ կցորդները ջրի տակ. կցորդներն անջատվում են պտտելով։ Բլենդերի հետ կոմպլեկտում ներառված է չափիչ բաժակ. այն ունի բարձր եզրեր, ուստի խառնել կամ հարել կարելի է անմիջապես դրա մեջ։