Անլար ցանցերի հետագա ստեղծման համար կիրառվում է Ubiquiti R5AC-Lite մուտքի կետը։ Այն նախագծված է շինությունից դուրս օգտագործման համար։ Այս սարքավորումը պատրաստված է շահագործման բարդ պայմանների համար։ Դիմացող ջերմաստիճանային միջակայքն է՝ -40-ից մինչև +80 ℃։
Ubiquiti R5AC-Lite մուտքի կետն ունի խոնավապաշտպանություն։ Սարքավորման տեղադրումն իրականացվում է պատին, սարքն ունի կոմպակտ դիզայն և փոքր չափսեր։
Փոխանցիչի աշխատանքային հաճախականությունն է՝ 5 GHz։ Անլար կապուղու թողունակությունը հասնում է մինչև 500 Mbps։ Սա լիովին բավարար է սարքավորման լիարժեք կիրառման, տարբեր ռեսուրսների հետ հարմարավետ աշխատանքի համար։
Մուտքի կետը սնուցվում է 0.5 A հոսանքի ուժով և 24 V լարմամբ։ PoE աջակցությունը հեշտացնում է սարքավորման միացումը, քանի որ ինտերնետ-ազդանշանը և էլեկտրական հոսանքը կարող են փոխանցվել ընդհանուր լարով։
Հարմարավետ կառավարման համար նախատեսված է web-ինտերֆեյս։ Դրա միջոցով կարելի է լիակատար վերահսկողություն ստանալ սարքավորման նկատմամբ։ Մատակարարման հավաքածուի մեջ ներառված է տվյալ սարքի սնուցման ադապտերը։