Steba MX 600 բլենդերը թույլ է տալիս մանրացնել, խառնել և հարել տարբեր մթերքներ։ Smart Control ինտելեկտուալ տեխնոլոգիան ճանաչում է թասի պարունակությունը, ավտոմատ կերպով սահմանում է խառնման տևողությունն ու ինտենսիվությունը՝ օպտիմալ արդյունքի հասնելու համար։ 4 շեղբ ունեցող չժանգոտվող պողպատից դանակն ապահովում է մանրացման բարձր արդյունավետություն և ունի հանովի կառուցվածք՝ հեշտ մաքրման համար։ Բլենդերը հագեցած է 1.75 լ տարողությամբ թափանցիկ ապակյա թասով։ Իրանի դիմային վահանակի վրա տեղադրված են կոճակներ՝ միացման, ինտելեկտուալ ռեժիմի և իմպուլսային ռեժիմի ակտիվացման համար։ Steba MX 600-ի այլ առանձնահատկություններից են ցանցային մալուխի խցիկը և չսահող ոտքերը։