Tronsmart T8 Mini մոխրագույն դիզայնով շարժական բարձրախոսը վերարտադրում է երաժշտություն և այլ բովանդակություն 65-ից մինչև 20000 Hz հաճախականության տիրույթում։ Ներկառուցված հավասարեցուցչի (էկվալայզեր) օգնությամբ կարելի է կարգավորել հնչողության պարամետրերը։ Սարքը կառավարելու համար նախատեսված են կողային վահանակի կարգավորիչը, Tronsmart բջջային հավելվածը և Google Assistant ձայնային օգնականը։
Tronsmart T8 Mini բարձրախոսը հագեցած է USB Type-C և AUX միակցիչներով՝ սմարթֆոնին կամ այլ տեխնիկային միանալու համար։ Կարելի է միանալ նաև Bluetooth-ով, եթե սարքը գտնվում է 15 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա։ Կարաոկեի գործառույթը թույլ է տալիս երգել խոսափողով ֆոնոգրամայի ներքո և կարդալ տեքստը միացված սարքի էկրանից։ Աուդիոն կարելի է նվագարկել նաև microSD հիշողության քարտից։