Tecno Megabook K16SDA նոութբուքն իր մոխրագույն ալյումինե կորպուսում միավորել է ժամանցի և աշխատանքի համար անհրաժեշտ ամեն ինչ։ Նրա փայլատ IPS էկրանի անկյունագիծը մեծացվել է մինչև 16 դյույմ. կարելի է միաժամանակյա հարմարավետությամբ բացել տասնյակ ներդիրներ, աշխատել տեքստերի հետ և խմբագրել լուսանկարներ։ Էկրանը ստացել է 1920x1200 պիքս․ թույլատրություն և 60 Հց թարմացման հաճախականություն։
Սարքի արագագործության համար պատասխանատու են AMD Ryzen 7 5825U պրոցեսորը և DDR4 տիպի 16 ԳԲ օպերատիվ հիշողությունը։ M.2 PCIe պինդմարմին կուտակիչի տարողությունը նախատեսված է 1 ՏԲ տեղեկատվության համար։ Ցանկության դեպքում այս պատկառելի ցուցանիշը ևս կարելի է մեծացնել հիշողության քարտի հաշվին։ Սարքի վեբ-տեսախցիկը համալրված է վարագույրով՝ սեփականատիրոջ գաղտնիության համար։ Tecno Megabook K16SDA-ն ունի նաև խոսափող և բարձրախոսներ։ Ստանդարտ ստեղնաշարը համալրված է մատնահետքի սկաներով և սպիտակ լուսավորությամբ։ Tecno Megabook K16SDA-ն ապահովում է արագ լիցքավորում, ուստի վարդակին միանալուց կարճ ժամանակ անց նոութբուքը կրկին պատրաստ կլինի ինքնավար աշխատանքի։