DEXP DS-M600 ուղղահայաց փոշեկուլը՝ անջատվող բռնակով սև իրանով, հարմար է նեղ հատվածներում և դժվարամատչելի տարածություններում մաքրություն կատարելու համար։ Անսահմանափակ գործողության շառավղով մարտկոցային մոդելը հարմար է ավտոմեքենայի սրահի մաքրման, տանը կամ անջատված էլեկտրականությամբ ամառանոցում փոշի և աղբ հավաքելու համար։ Ներկառուցված HEPA ֆիլտրը պաշտպանում է մանր փոշու և ալերգենների՝ օդի մեջ հետ թափանցելուց։
Ներքաշման խողովակի վրա կա հատուկ մեխանիզմ՝ ծալելու և անհրաժեշտ անկյան տակ թեքելու համար։ DEXP DS-M600-ը համալրված է լուսավորությամբ՝ մահճակալի տակ և անբավարար լուսավորությամբ այլ վայրերում մաքրություն կատարելու համար։ Լրակազմում առկա է պտտվող լիսեռով տուրբոխոզանակ՝ գորգածածկույթներից բուրդը և մազերը հավաքելու համար։ Մարտկոցի լրիվ լիցքը բավականացնում է փոշեկուլի մինչև 80 րոպե աշխատանքի համար՝ կախված ներքաշման ընտրված հզորությունից։