T2 TC-S203E լազերային քարթրիջը բավականին որակյալ ծախսվող սարք է տպիչի համար։ Անհրաժեշտության դեպքում այն կարելի է վերանորոգել՝ փոխարինելով ներքին մասերը, և լրացուցիչ լիցքավորել։ Քարթրիջի այս մոդելը հարմար է Samsung ProXpress ապրանքանիշի տպիչների համար։ Քարթրիջի բոլոր դետալները պատրաստված են դրանց ներկայացվող պահանջների հաշվառմամբ, իսկ պատրաստման որակը ստուգվում է դեռևս նախնական փուլերում։ Դա երաշխիք է տալիս, որ նման քարթրիջով տպիչը կաշխատի այնպես, ինչպես օրիգինալի դեպքում։
T2 TC-S203E լազերային քարթրիջն ունի բավականին մեծ ռեսուրս՝ 10000 էջ։ Ընդ որում՝ պահպանվում են տպագրության բարձր որակը, տեքստի պայծառությունն ու հստակությունը։ Սև ներկը կատարյալ կերպով կհամապատասխանի տարբեր փաստաթղթեր տպելու համար։ Քարթրիջում տեղադրված ֆոտոթմբուկն ապահովում է առավելագույն մաքրություն թղթի վրա տոների բաշխման ժամանակ։ Քարթրիջի կառուցվածքը նախատեսում է հեշտություն դրա տեղադրման կամ տպիչից հանելու ընթացքում։