T2 TC-K3100 լազերային քարթրիջն անփոխարինելի ծախսվող բաղադրիչ է լազերային տպիչի համար, որը տպագրության համար օգտագործում է տոներ՝ իրենից ներկայացնելով փոշենման գունանյութ։ Սա համատեղելի քարթրիջ է, որն ապահովում է տպիչի ճիշտ աշխատանքը և չի ազդում դրա ներքին բաղադրիչների սարքինության վրա։ Փոշենման պիգմենտը ֆիքսվում է թղթի մակերեսին՝ հալվելով բացասական կամ դրական լիցք ունեցող տաքացված ֆոտոթմբուկի ազդեցության տակ։ Կիրառման նման եղանակն ապահովում է պատրաստի պատկերի բարձր հստակություն և կայունություն։
Սև գույնի տոներով T2 TC-K3100 քարթրիջը լայնորեն տարածված է գրասենյակներում, քանի որ երաշխավորում է փաստաթղթերի տպագրության բարձր որակ։ Դրա ռեսուրսը բավարար կլինի 12500 էջ տպելու համար։ Այդպիսի քարթրիջը հարմար է ցանկացած թղթի, այդ թվում՝ լուսանկարչական որակի թղթի վրա տպելու համար։ Լազերային քարթրիջի առավելությունը կայանում է տպագրության ավելի բարձր արագության մեջ՝ անկախ պատկերի կետայնությունից, բարձր ՕԳԳ-ի, ինչպես նաև ջրի և լույսի նկատմամբ պատրաստի պատկերի կայունության մեջ։