T2 TC-S209L լազերային քարթրիջը բարձրորակ և հուսալի քարթրիջ է, որը կարող է օգտագործվել համաշխարհային ճանաչում ունեցող Samsung կորպորացիայի կողմից արտադրված տպիչների հետ։ Տվյալ մոդելը կարող է տեղադրվել տպիչների հետևյալ մոդելներում՝ Samsung ML-2855ND, SCX-4824FN և SCX-4828FN։ Քարթրիջի տարբերակիչ առանձնահատկությունը դրա կատարման բարձրագույն որակն է։ Սարքի արտադրության ժամանակ արտադրողն օգտագործում է բացառապես հուսալի և ստուգված ճապոնական բաղադրիչներ, ուստի կայունության և արտադրողականության հարցում կարելի է չկասկածել՝ նույնիսկ բարձր ծանրաբեռնվածության պայմաններում աշխատելիս։
T2 TC-S209L լազերային քարթրիջը տպում է սև տոներով՝ ելքում տալով հստակ և հավասար, լավ տարբերակվող գծեր, ինչը չափազանց կարևոր կլինի, եթե տպիչն օգտագործում եք փաստաթղթերի տպագրության համար։ Նաև նշենք, որ սարքը բավականին ունիվերսալ է․ տեղադրել կարելի է ինչպես տնային տպիչի մեջ, որով տպվում են անձնական ֆայլեր, այնպես էլ գրասենյակայինում, որով անհրաժեշտ է տպել կարևոր աշխատանքային փաստաթղթեր։ Բացի այդ, քարթրիջն առանձնանում է բավականին բարձր աշխատանքային ռեսուրսով․ այն թույլ է տալիս տպել մինչև 5000 էջ։