Rikor NINO 203.1 նոութբուքը՝ 10-միջուկային Intel Core i5 պրոցեսորի հիման վրա, 16 ԳԲ ՕՀ-ով և մինչև 64 ԳԲ մեծացնելու հնարավորությամբ, հարմար է աշխատանքի, ուսման և առօրյա խնդիրների լուծման համար։ 512 ԳԲ SSD կրիչի վրա բավական է համակարգային ֆայլերի, ծրագրային ապահովման և անձնական տվյալների պահպանման համար։ Նոութբուքում առկա են վեբ-տեսախցիկ, խոսափող և բարձրախոսներ՝ լիարժեք առցանց շփման համար։ Համացանց դուրս գալու համար կարելի է օգտագործել LAN պորտը կամ Wi-Fi 5 մոդուլը։ Արտաքին կրիչների և ծայրամասային սարքերի հետ աշխատելու համար նախատեսված են USB պորտեր և Bluetooth 5.1, քարտ ընթերցող (card reader), HDMI 1.4 և 3.5 մմ jack միակցիչներ։
Rikor NINO 203.1-ը սև պլաստիկե իրանով՝ կափարիչի 180° բացմամբ, հագեցած է լիաչափ ստեղնաշարով՝ ստանդարտ թաչփադով և մատնահետքի սկաներով։ 15.6-դյույմանոց էկրանը՝ 1920x1080 կետայնությամբ, համալրված է շողերը վերացնող ծածկույթով։ 55% AdobeRGB գունային ընդգրկույթը բավարար է կոնտենտ դիտելու, տեքստերի և աղյուսակների հետ աշխատելու, նմանատիպ առօրյա առաջադրանքների համար։ USB Type-C-ի միջոցով սնուցման աջակցությամբ նոութբուքը դիմանում է 5.5 ժամ աշխատանքի առանց վերալիցքավորման։