Eigen Wien մոխրագույն էլեկտրական ջեռոցը ստացել է 76 լ ծավալով խցիկ, որը կարող է տաքանալ 50-ից մինչև 250 °C ջերմաստիճանային միջակայքում։ Մոդելը ստացել է 23 ավտոմատ ծրագիր։ Ջեռոցում կարելի է եփել վերին և ստորին տաքացմամբ և կոնվեկցիայի ռեժիմի կիրառմամբ։ Սարքավորումը հարմար է «գրիլ» և «աէրոգրիլ» տեխնոլոգիայով կերակրատեսակներ պատրաստելու համար։ Ջեռոցն ապահովում է ավտոռեժիմներ պիցցայի պատրաստման, մթերքների հալեցման կամ խմորի ֆերմենտացման համար։
Eigen Wien էլեկտրական ջեռոցը ստացել է 3 ապակիով դուռ։ Փեղկը աշխատանքի ընթացքում գրեթե չի տաքանում։ Դռան փակման մեխանիզմի (դովոդչիկ) շնորհիվ դուռը միշտ կփակվի սահուն և անաղմուկ։ Ներսում նախատեսված է 6 մակարդակ՝ տապակները տեղադրելու համար։ Մեկ տելեսկոպիկ ուղղորդիչն օգնում է ամբողջությամբ դուրս քաշել տապակը ջեռոցից այնպես, որպեսզի ձեռքերը չայրվեն։ Գոլորշով ինքնամաքրման տեխնոլոգիան հեշտացնում է ջեռոցի խնամքի գործընթացը։ Այն ավտոմատ կերպով հեռացնում է յուղը, ճարպը, սննդի մնացորդները։ Թայմերի օգնությամբ դուք կկարողանաք ընտրել պատրաստման գործընթացի սկիզբն ու ավարտը։ Հետաձգված մեկնարկի ֆունկցիայի շնորհիվ կարելի է ստանալ կերակրատեսակները որոշակի ժամի։