HP Designjet T1300, HP DesignJet T1100ps, HP Designjet T770, HP DesignJet T795, HP Designjet T1120, HP Designjet T1200HD, HP DesignJet T1300 PostScript, HP Designjet T790 PostScript, HP Designjet T1120PS, HP DesignJet T2300 PostScript eMultifunction, HP Designjet T1120 HD, HP Designjet T610, HP Designjet T1100, HP Designjet T1120 SD
Նկարագրություն
Օրիգինալ թանաքային քարթրիջ HP 72 (C9372A)-ն նախատեսված է HP DesignJet տպիչների և ԲՖՍ-ների համար։ Արտադրողը երաշխավորում է քարթրիջի պատրաստման բարձր որակ, ինչի շնորհիվ ապահովվում է տպող սարքի երկարատև և արդյունավետ աշխատանքը։ Տպագրության գործընթացում բացառվում է թղթի վրա գծերի կամ բծերի առաջացումը։ Փաթեթավորված լինելով հաստ ստվարաթղթե տուփի մեջ՝ քարթրիջը կարող է երկար ժամանակ պահվել պահարանում կամ աշխատանքային սեղանի մեջ։
HP 72 (C9372A) թանաքային քարթրիջը լիցքավորված է ծիրանագույն կայուն թանաքով, ինչը հնարավորություն է տալիս դրա միջոցով տպել գունավոր լուսանկարներ կամ փաստաթղթեր։ Տպված պատկերները ստացվում են առավելագույնս մանրամասնեցված և վառ։ Թանաքն արագ ներծծվում է թղթի մեջ և երկար ժամանակ պահպանում է նախնական գույնը։ Այդ իսկ պատճառով, նույնիսկ երկար ժամանակ անց, տպված պատկերները մնում են շատ հստակ։ Թանաքի քանակը բավարարում է 800 էջ տպելու համար։