Սև-արծաթագույն Hansa BOEI68431 էլեկտրական ջեռոցն իրենից ներկայացնում է կոմպակտ (ներկառուցման լայնությունը՝ 53 սմ) և ֆունկցիոնալ սարք, որն ի վիճակի է ապահովել տարբեր կերակրատեսակների հարմարավետ պատրաստում։ Ջեռոցի տարողությունը կազմում է 65 լ, իսկ միացման հզորությունը՝ 2.9 կՎտ։ Աշխատանքային պարամետրերի արագ կարգավորման համար ջեռոցը հագեցած է պտտվող անջատիչներով և սենսորային կոճակներով էկրանով։ Դրանց օգնությամբ կարելի է ընտրել տաքացման ջերմաստիճանը, ութ ռեժիմներից մեկը կամ սահմանել պատրաստման ժամանակը (թայմեր)։
Hansa BOEI68431 էլեկտրական ջեռոցում նախատեսված է 2000 Վտ հզորությամբ գրիլի առկայություն։ Ինչպես նաև ջեռոցն աջակցում է կոնվեկցիայի ռեժիմ և մթերքների հալեցման ռեժիմ։ Ջեռոցի ներքին լուսավորությունը թույլ է տալիս տեսողականորեն հետևել կերակրատեսակների պատրաստման գործընթացին։ Ներկառուցված օդափոխիչը հովացնում է ջեռոցի տարածությունը օգտագործումից հետո, ինչը թույլ կտա անմիջապես լվանալ այն։ Իսկ գոլորշով մաքրումը նպաստում է ջեռոցի ավելի արագ և հեշտ մաքրման գործընթացին։ Ջեռոցի լրակազմում ներկայացված են խորը տապակ և ցանց։