Chayka NEW WAVE 750 կարի մեքենան կապահովի հեշտ և հարմարավետ կարելու գործընթաց, նույնիսկ եթե Դուք սկսնակ եք այս գործում։ Այն ունի լավ ֆունկցիոնալություն և ի վիճակի է կատարել մինչև 23 կարի գործողություն։ Կառավարումը էլեկտրամեխանիկական է՝ ոտնակի և մեքենայի կորպուսի վրայի փոխանջատիչների օգնությամբ։ Կառավարման այս տեսակը թույլ է տալիս վերահսկել կարելու արագությունը։ Մաքոքի ուղղահայաց տեսակն առավել հարմարավետն ու հուսալին է շահագործման ընթացքում։ Դրա շնորհիվ կարելի է կարգավորել ներքևի թելի ձգվածությունը։
Chayka NEW WAVE 750 կարի մեքենան, բացի հիմնական և էլաստիկ կարերից, կարող է կատարել նաև շրջակարում (օվերլոկ)։ Դրա համար հավաքածուում նախատեսված է կրկնակի ասեղ։ Դրա օգնությամբ Դուք հեշտությամբ կկարեք տրիկոտաժից ցանկացած իր։ Օղակների ավտոմատ կատարումն ապահովում է լրացուցիչ հարմարավետություն կարելու ընթացքում, քանի որ չափը հիշվում է, և օղակը կարելի է կրկնել անհրաժեշտ քանակությամբ։ Իսկ հատուկ թաթիկների առկայությունը թույլ է տալիս կարել շղթաներ, ինչպես նաև ամրացնել կոճակներ։ Chayka NEW WAVE 750 մեքենայի լրացուցիչ առանձնահատկությունն է լուսավորության առկայությունը։