Ստացիոնար բլենդեր Redmond BS415-ը 3-ը 1-ում սարք է, որը խոհանոցում կփոխարինի սրճաղացին, ապուր եփող սարքին և բլենդերին։ Մոդելն ունի աշխատանքային 5 արագություն, որոնց մեջ կարելի է գտնել հարմար տարբերակ սառույց կամ ընկույզ մանրացնելու, սոուսներ խառնելու, կրեմ-ապուրներ և պաշտետներ պատրաստելու համար։ Իմպուլսային ռեժիմը պետք կգա խառնման վերջնական փուլում, դրա օգնությամբ կարելի է վերացնել բոլոր գնդիկները։ Կրեմ-ապուրներ պատրաստելիս այլևս կարիք չկա նախ աղալ բաղադրիչները, ապա տաքացնել։ «Ապուրի պատրաստում» ռեժիմում անհրաժեշտ է միայն լցնել բոլոր անհրաժեշտ մթերքները բլենդերի մեջ, որից հետո այն կտաքացնի տարայի հեղուկը մինչև 75 °C ջերմաստիճան 10 րոպեից պակաս ժամանակում։
Ստացիոնար բլենդեր Redmond BS415-ն ունի ինքնամաքրման գործառույթ։ Անհրաժեշտ է սարքի մեջ լցնել տաք ջուր մի քանի կաթիլ լվացող միջոցով և միացնել համապատասխան ռեժիմը։ Մեկ րոպե անց կմնա միայն թափել կեղտոտ ջուրը։ Ներկառուցված էկրանը ցուցադրում է գործարկված ավտոմատ ծրագրի մնացած աշխատանքային ժամանակը։