Սև գույնի Dobe Storage Case պաշտպանիչ պատյանը առանձին աքսեսուար է, որը Nintendo Switch 2 կոնսոլին կապահովի պաշտպանություն մեխանիկական վնասվածքներից պահպանման և տեղափոխման ընթացքում։ Մոդելն ունի պլաստիկից կոշտ հիմնակմախք, որի շնորհիվ այն կկարողանա պաշտպանել սարքը ճնշման հետևանքով առաջացող վնասվածքներից և հարվածների դեպքում կոտրվելուց։ Dobe Storage Case պաշտպանիչ պատյանի պատրաստման համար օգտագործվում է խիտ տեքստիլ, որն օժտված է խոնավադիմացկունությամբ։ Աքսեսուարի կառուցվածքում նախատեսված է 12 բաժանմունք քարթրիջների պահպանման համար։ Լրացուցիչ գրպանիկներում կարելի է տեղադրել խաղային կոնսոլի տարբեր մանր աքսեսուարներ։ Հավաքածուի մեջ առկա է կապիչ՝ սարքը պատյանով հարմար տեղափոխելու համար։