HUAWEI MatePad 11.5 Wi-Fi 256 GB պլանշետը պատրաստված է մանուշակագույն ամբողջամետաղական իրանում։ WPS Office ծրագրերում հարմարավետ աշխատանքի համար լրակազմում նախատեսված է անջատվող ստեղնաշար։ Հավելվածների, խաղերի, մուլտիմեդիոն բովանդակության, վեբ-էջերի գործարկման ժամանակ առանց կախվելու կայուն արտադրողականությունն ապահովվում է HiSilicon Kirin T82B պրոցեսորի և 8 GB օպերատիվ հիշողության շնորհիվ։
Պլանշետը համալրված է 11.5 դյույմ անկյունագծով էկրանով։ 2456x1600 պիքսել թույլատրությամբ IPS մատրիցն ապահովում է հստակ մանրամասներ և վառ բնական երանգներ։ 120 Hz թարմացման հաճախականությունը երաշխավորում է սահուն անցումներ դինամիկ տեսանյութերի դիտման ժամանակ և խաղերում։ 13 MP և 8 MP թույլատրությամբ տեսախցիկները ստեղծում են հստակ լուսանկարներ և տեսանյութեր։ Չորս բարձրախոսով ակուստիկ համակարգը HUAWEI Histen 9.0 աուդիոէֆեկտների աջակցությամբ վերարտադրում է ծավալային մաքուր հնչողություն։ Տեսանյութերի դիտման ռեժիմում 10100 mAh տարողությամբ մարտկոցի մեկ լիցքը բավականացնում է HUAWEI MatePad 11.5 պլանշետի մինչև 14 ժամ ինքնավար աշխատանքի համար։