Տպագրության մեջ գույների առավելագույնս ճշգրիտ փոխանցմանը նպաստում է ութագույն քարթրիջների համակարգը։ Հենց այդպիսի սարքերի համար էլ նախատեսված է Epson T1577 (XL) թանաքային քարթրիջը, որը համատեղելի է Stylus Photo R3000 տպիչի հետ։ Այս քարթրիջի թանաքն ամենևին էլ սև չէ, ինչպես կարելի է ենթադրել անվանումից, այլ մոխրագույն է։ Այն օգտագործվում է այնպիսի սարքերում, որոնք կիրառում են ութ քարթրիջով տպագրության համակարգ՝ կիսատոների ավելի նուրբ փոխանցման համար։ Թանաքի հատուկ բանաձևը թույլ է տալիս միատեսակ որակով պատկեր տպել ոչ միայն սովորական թղթի, այլև ֆոտոթղթի կամ նույնիսկ սկավառակների վրա։ Epson T1577 (XL)-ը բնութագրվում է բարձր ռեսուրսատարությամբ և թույլ է տալիս տպել 23 հազար էջ։ Սա երաշխավորված կերպով կազատի Ձեզ մեկ ամիս օգտագործելուց հետո նոր քարթրիջ գնելու անհրաժեշտությունից։ Այս մոտեցման տնտեսող լինելու օգտին է խոսում նաև այն, որ անհրաժեշտության դեպքում Դուք պետք է գնեք միայն այն տարրը, որի ռեսուրսը սպառվել է։