Corsair HS65 Surround սև 2023 լարային ականջակալները լիաչափ, ականջն ընդգրկող մոդել են։ Մետաղից և պլաստիկից պատրաստված իրանը լրացված է փափուկ գլխակալով և էրգոնոմիկ ականջաբարձիկներով, ինչը երաշխավորում է հարմարավետ ու հուսալի նստեցվածք՝ առանց ականջների վրա ճնշման։ Ականջակալների փակ ակուստիկ կառուցվածքը մեկուսացնում է արտաքին աղմուկները։ Corsair HS65 Surround սև 2023 լարային ականջակալների զգայունությունը կազմում է 114 դԲ։ Սա ապահովում է բարձր և դետալային ձայն։ Իմպեդանսը 32 Օհմ է, ինչի շնորհիվ մոդելը հարմար է ԱՀ-ներին, նոութբուքերին և խաղային կոնսոլներին միացնելու համար։ Ականջակալներում տեղադրված են 50 միլիմետրանոց դինամիկ դրայվերներ՝ նեոդիմային մագնիսներով։ Դրանք վերարտադրում են բազմաալիքային ձայն 7.1 Virtual ձևաչափով։ Սրա շնորհիվ գեյմերները կկարողանան խաղի մեջ ճշգրիտ որոշել հակառակորդի քայլերի, կրակոցների և այլ աուդիոէֆեկտների ուղղությունը։ Ականջակալների հաճախականությունների տիրույթն ընդգրկում է մարդու ականջին լսելի սպեկտրը՝ 20-ից մինչև 20000 Հց։ Սա ապահովում է խորը բասերի և մաքուր բարձր նոտաների փոխանցում։