OneTwo O2VC049 հակավիբրացիոն տակդիրները պատրաստված են ՊՎՔ-ից և օժտված են բարձր ամրությամբ։ Հավաքածուում ներառված է չորս տակդիր, որոնք կարելի է օգտագործել խոշոր չափսեր ունեցող կենցաղային տեխնիկայի համար՝ սառնարաններ, սպասք լվացող մեքենաներ, լվացքի մեքենաներ, սառցարաններ։ Նման տակդիրների օգտագործման առավելությունն այն է, որ դրանք ապահովում են աղմուկի նվազեցում և վիբրացիաների թուլացում տեխնիկայի աշխատանքի ընթացքում։
OneTwo O2VC049 տակդիրները թույլ են տալիս հարթեցնել հատակի ծածկույթի բոլոր անհարթությունները՝ ապահովելով կատարյալ հարթ մակերես։ Պարագաները թույլ չեն տալիս լվացքի մեքենաների տեղաշարժը, երբ միացված է «Քամում» ռեժիմը։ Հակավիբրացիոն տակդիրների տեղադրումն ուղեկցվում է տեխնիկայի դիրքի կարգավորմամբ. սարքը պետք է կանգնած լինի հարթ։ Դրանից հետո տակդիրները հերթով տեղադրվում են սարքի ոտքերի տակ։ Պարագաներն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ տեխնիկան կայուն է։