RODE PodMic խոսափողը սեղանի մոդել է տան և փոքր ստուդիայի համար։ Դրա օգնությամբ դուք կկարողանաք որակյալ ձայնագրել վոկալ պոդքաստների և առցանց հեռարձակումների համար, ինչպես նաև տարբեր երաժշտական գործիքներ։ Մոդելի միացումը սարքավորմանն իրականացվում է XLR միակցիչի միջոցով։
RODE PodMic խոսափողը պատկանում է ձայնագրման դինամիկ տիպի սարքերին։ Մոդելի հիմքում օգտագործվում է կոմպակտ էլեկտրագեներատոր, որը բաղկացած է շարժական դիաֆրագմայից, ձայնային կոճից և մի քանի մագնիսներից։ Նման կառուցվածքի շնորհիվ սարքն աչքի է ընկնում ոչ միայն օգտագործման պայմանների նկատմամբ ոչ պահանջկոտ լինելով, այլև աշխատանքային բարձր ցուցանիշներով, ինչը կապահովի ձայնի որակյալ փոխանցում։
Խոսափողը պատրաստված է ամուր կորպուսով՝ ներկառուցված pop-filter-ով և հակահարվածային ամրակապով, որը նվազեցնում է թրթռումը և կողմնակի ձայները։ Մոդելը կարող է տեղադրվել հենակի կամ հատուկ կանգնակի վրա։ Խոսափողի պտտվող կառուցվածքը թույլ կտա ձեզ հեշտությամբ ընտրել աշխատանքի համար հարմար դիրք։