Philips FC9352/01 փոշեկուլը ներկայացված է կապույտ կորպուսով և նախատեսված է չոր մաքրման համար, ինչը սարքն իրականացնում է որակյալ և շատ արագ։ Ունենալով 1900 Վտ հզորություն՝ մոդելը թույլ է տալիս հասնել արդյունավետության մաքրման գործընթացում՝ ապահովելով ներծծման կայուն բարձր հզորություն։ Մոդելի համար որպես փոշեկոլեկտոր ծառայում է ցիկլոնային զտիչը, որը նախատեսված է 1.5 լ-ի համար։ Սարքն աչքի է ընկնում կոմպակտությամբ և հագեցած է փափուկ անիվներով, ինչը թույլ է տալիս նրան հեշտությամբ տեղաշարժվել ցանկացած մակերևույթով։
PowerCyclone 5 տեխնոլոգիայի ապահովումը նպաստում է ցիկլոնային խցիկում օդի հոսքի արագացմանը, ինչը թույլ է տալիս առանձնացնել փոշու մասնիկները՝ դրանք թողնելով փոշեկոլեկտորում։ Իր հերթին, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող հորձանուտային հոսքը բարելավում է չոր մաքրման արդյունքները։ Philips FC9352/01-ի հավաքածուի մեջ ներառված տուրբո խոզանակը գորգերից մազերի և փոշու հավաքումը դարձնում է մեկ քառորդով ավելի արդյունավետ։ Իսկ բռնակի մեջ ներկառուցված փափուկ խոզանակը հեշտացնում է կահույքի մաքրումը, եթե անհրաժեշտ լինի կատարել պաստառապատման և կահույքի մաքրում։