Ներկառուցվող սպասք լվացող մեքենա Bosch SPV6EMX76Q – արծաթագույն մոդել։ Մեկ սեանսի ընթացքում այն լվանում է մինչև 10 սպասքի հավաքածու։ Այն հարմար է 3-5 հոգանոց ընտանիքի համար։ 1 հավաքածու սպասք լվանալու համար ծախսվում է 1 լիտրից ոչ ավելի ջուր, ինչը մոդելը դարձնում է տնտեսող։
Bosch SPV6EMX76Q ներկառուցվող սպասք լվացող մեքենան ունի հիգիենիկ ռեժիմ՝ սպասքի ախտահանման համար, լրացուցիչ ողողման տարբերակ՝ հետքերը վերացնելու համար, 60 րոպե ռեժիմ՝ ամենօրյա լվացման համար։ Այն հագեցած է արագ ցիկլի ծրագրով՝ ոչ բարդ կեղտոտվածությունները մաքրելու համար, տնտեսող ծրագրով՝ էներգիայի և ջրի խնայողության համար, ինտենսիվ լվացմամբ՝ ճարպից և այրված սննդից մաքրելու համար, թրջելու ծրագրով՝ ուժեղ կեղտոտվածությունները լվացման հիմնական ցիկլից առաջ փափկեցնելու համար։ Էքստրա չորացումը թույլ է տալիս արագ չորացնել սպասքը առանց կաթիլների և հետքերի։
Մեքենայի ներքին մակերեսը մաքրելու համար նախատեսված է ինքնամաքրման ռեժիմ։ Մոդելը հագեցած է իոնափոխանակիչով, որը փափկեցնում է ջուրը և կանխում սպասքի վրա հետքերի առաջացումը։ Արտահոսքից պաշտպանությունն արգելափակում է ջրի մատակարարումը և դադարեցնում շարժիչի աշխատանքը ճկափողի վնասման դեպքում։ Սպասք լվացող մեքենան կարելի է կառավարել իրանի վրայի վահանակի և սմարթֆոնի հավելվածի միջոցով։ Ձայնային ազդանշանը տեղեկացնում է մեքենայի աշխատանքի կարգավիճակի մասին։ Հատակին ժամանակի լուսային պրոյեկցիան թույլ է տալիս վերահսկել ցիկլի ավարտին մնացած ժամանակը։