Stadler Form F-008EH Fred-ը շոգե տիպի խոնավացուցիչ է, որը խոնավացնում է սենյակի օդը՝ նախ տաքացնելով, ապա գոլորշիացնելով այն։ Ընդ որում, սարքում ներկառուցված հակակրային պարկուճը մաքրում է օդը, և ելքում դուք ստանում եք առողջության համար օգտակար գոլորշի։ Կառուցվածքն ունի հատակադիր տիպ, կառավարվում է մեխանիկորեն, հարմարավետ է, կոմպակտ։
Մինչև 300 Վտ էներգասպառման դեպքում Stadler Form F-008EH Fred օդի խոնավացուցիչը կարող է խոնավացնել 50 քմ մակերեսով սենյակ։ Հիգրոստատը, որով հագեցած է մոդելը, թույլ կտա պահպանել անհրաժեշտ խոնավությունը։ Տարողունակ ջրամբարի (3.6 լիտր) և 360 մլ/ժ գոլորշիացման արագության շնորհիվ սարքը կարող է աշխատել մինչև 10 ժամ առանց ջուր ավելացնելու։ Ջրի սահմանային նշագծին հասնելու դեպքում կմիանա ինդիկատորը, և դուք կկարողանաք կրկին լցնել ջրամբարը։ Նույնիսկ եթե բաց թողնեք ազդանշանը և չանեք դա, սարքն ինքնաշխատ կանջատվի։
Այսպիսով, Stadler Form F-008EH Fred-ն անվտանգ, ֆունկցիոնալ, օգտագործման մեջ պարզ սարք է խոնավացված օդ ստանալու համար։ Իսկ խոնավացված օդը ձեր և ձեր մտերիմների առողջությունն է, ուստի ընտրություն կատարելով հօգուտ այս սարքի՝ դուք չեք փոշմանի։