Sennheiser HD 400S լարային ականջակալները համատեղում են դասական ոճը, ձայնի բարձր որակը և էրգոնոմիկ կառուցվածքը։ Ականջակալների բաժակներում տեղադրված դինամիկ ճառագայթիչները՝ 18-20000 Հց հաճախականության միջակայքով, ապահովում են տարածական էֆեկտով մանրամասն ձայն՝ սիրելի երաժշտության ունկնդրման մեջ խորասուզվելու համար։ Sennheiser HD 400S ականջակալների միացումը դյուրակիր սարքերին իրականացվում է L-աձև խրոցակ ունեցող 3.5 մմ ստանդարտ ոսկեպատ միակցիչով աուդիո մալուխի միջոցով։ Մալուխի վրա տեղադրված է կառավարման վահանակ՝ ներկառուցված խոսափողով։ Բարակ գլխակալը, փափուկ նյութերից պատրաստված մեծ ընդգրկող ամբուշյուրները և ծալովի կառուցվածքը երաշխավորում են Sennheiser HD 400S-ի հարմարավետ շահագործումն ու տեղափոխումը։