Սև GRAEF CH 502 մանրացուցիչն աշխատում է 2 արագությամբ, որոնք կարելի է փոխել մեխանիկական կարգավորիչի միջոցով։ Այն մանրացնում է միսը, պինդ տեսակի պանիրը, բանջարեղենը, կանաչին, ինչպես նաև հատապտուղներն ու մրգերը։ Սարքը կարող է անընդմեջ աշխատել 30 վայրկյանի ընթացքում, բայց եթե անհրաժեշտ է ավելի երկար մանրացնել, կարելի է միացնել իմպուլսային ռեժիմը։ Այդ դեպքում գլխիկը կպտտվի ընդմիջումներով՝ կանխելով գերտաքացումը։
GRAEF CH 502 մանրացուցիչը հագեցած է չժանգոտվող պողպատից 4 հանվող շեղբերով, ինչի շնորհիվ դրանք չեն փչանում հեղուկ բաղադրիչների հետ հաճախակի շփումից։ Միաժամանակ կարելի է մանրացնել մինչև 1000 մլ մթերք. հենց այդքան է տեղավորում սարքի չափիչ սանդղակով ապակե թասը։ Կափարիչը, դանակը և տարան կարելի է լվանալ աման լվացող մեքենայում։