Patriot Memory P210 [P210S2TB25] SSD կուտակիչը բարակ, հուսալի և բարձր արտադրողականությամբ հիշողության սարք է՝ համատեղելի SATA III միացման ինտերֆեյսի հետ։ Տվյալ մոդելն ունի 2048 ԳԲ տարողություն՝ ապահովելով բավականին մեծ քանակությամբ բազմազան կոնտենտի անվտանգ պահպանում։ Հաջորդական ընթերցման ռեժիմում արագությունը հասնում է 520 Մբայթ/վրկ ցուցանիշի։
TRIM հրամանի աջակցությունը՝ չօգտագործվող հիշողության բջիջների մաքրման հաշվին, ապահովում է կուտակիչի աշխատանքի կայունությունը ծառայության ողջ ընթացքում։ SMART տեխնոլոգիան թույլ է տալիս իրականացնել Patriot Memory P210 կուտակիչի աշխատանքի հիմնական պարամետրերի ախտորոշում։ Արտադրողի կողմից հայտարարված անխափան աշխատանքի ժամանակը կազմում է 2 մլն ժամ։ Այլ առավելությունների թվում նշվում են անաղմուկ աշխատանքը և էլեկտրաէներգիայի ցածր սպառումը։