Գազօջախ DARINA А 3001 W-ն պատրաստված է սպիտակ գույնով՝ պտտվող կառավարման բռնակներով։ Օջախը հագեցած է հարմարավետ տնտեսական բաժանմունքով, կարգավորվող հենակներով, «փոքր բոց» ֆիքսված դիրքով։ Օջախի չափսերն են՝ 50x56x85։
Աշխատանքային մակերեսը չորս տարբեր հզորության գազային այրիչներով է, մակերեսի ցանցը պրոֆիլային է՝ պատրաստված էմալապատ մետաղից։ Օջախի աշխատանքային մակերեսի վերևում տեղադրված է մետաղական վահանակ։
Ջեռոցի ծավալը 50 լ է։ Ջեռոցն ունի աշխատանքի 1 ռեժիմ՝ ներքևի տաքացման ռեժիմ։ Ջեռոցը հագեցած է գազ-վերահսկման համակարգով։ 4 զույգ դրոշմված ուղղորդիչները թույլ են տալիս միաժամանակ տեղադրել մի քանի տապակ։ Օջախի հետ լրակազմում տրամադրվում են ցանց և էմալապատ սկուտեղ։
DARINA տեխնիկան կօգնի տանը ստեղծել հարմարավետ և հաճելի մթնոլորտ։ Դուք կարող եք վայելել խոհարարական կերակրատեսակների պատրաստման հեշտությունը՝ առանց ավելորդ ծախսերի։