Օդի խոնավացուցիչ MIJIA Humidifier CJSJSQ01DY – ավանդական տիպի խոնավացմամբ մոդել, որը նախատեսված է 10 ժամ անընդմեջ աշխատանքի համար՝ ջրամբարում 2.2 լ ջրի առկայության դեպքում։ Սարքն աշխատելիս օգտագործում է գոլորշիացման խոնավացման սկզբունքը, որի դեպքում բացառվում է օդի աղտոտումը և բացակայում է նկատելի ջրային մշուշը։ Ներկառուցված շրջանառու պոմպը ավտոմատ կերպով ցողում է ջուրը՝ ապահովելով անընդհատ գոլորշիացում և խոնավացում։ Հարմարավետ սենսորային վահանակը թույլ կտա կարգավորել գոլորշիացման ինտենսիվությունը։
MIJIA Humidifier CJSJSQ01DY օդի խոնավացուցիչը հարմար է օգտագործման մեջ շնորհիվ ջրի վերին լիցքավորման, ինչի շնորհիվ սարքն ամբողջությամբ ջրի ծորակի մոտ տանելու կարիք չկա։ Պաշտպանական համակարգի շնորհիվ սարքն ավտոմատ անջատվում է, եթե դրա բաքում ջուրը վերջացել է։ Մոդելը կարելի է կառավարել սմարթֆոնից՝ սմարթֆոնում տեղադրվող Mi Home հավելվածի օգնությամբ։