Intel Celeron G5900 BOX պրոցեսորը տեղեկատվության մշակման համար օգտագործում է 2 միջուկ և 2 հոսք։ Հանդիսանում է Comet Lake ընտանիքի ներկայացուցիչ, որն աշխատում է 14 նմ տեխնոլոգիայով։ Հարմար է LGA 1200 սոկետով մայրական սալիկների համար։
Փոքրացված տեխպրոցեսի շնորհիվ ապահովվում է ավելի բարձր արտադրողականություն՝ էներգիայի ավելի ցածր սպառման և ջերմարտադրության պայմաններում։ Պրոցեսորի բազային աշխատանքային հաճախականությունը կազմում է 3.4 ԳՀց՝ առանց հաճախականությունների ավտոմատ բարձրացման բարդ հաշվարկային գործողություններ կատարելիս։ Ներկառուցված գրաֆիկան ներկայացված է Intel UHD Graphics 610 չիպով, որն աշխատում է 350-ից մինչև 1050 ՄՀց հաճախականությամբ։ Intel Celeron G5900-ը 2 հոսքով աջակցում է մինչև 128 ԳԲ DDR4 2666 ՄՀց ֆորմատի օպերատիվ հիշողություն, ինչպես նաև մինչև 64 ԳԲ գրաֆիկական համակարգի հիշողություն։
Պրոցեսորի ջերմարտադրությունը չի գերազանցում 58 Վտ-ը, աշխատանքային ջերմաստիճանը չի գերազանցում 100°C-ը։ Intel Celeron G5900 BOX-ի տարբերիչ առանձնահատկությունը հովացման համակարգն է, որը ներառված է լրակազմում։