Noctua NF-S12b redux-700 օդափոխիչը բարձրորակ սարք է, որն առանց ավելորդ գովեստների կարելի է անվանել իր տեսակի մեջ լավագույններից մեկը։ redux շարքն իր օրինակով ցույց է տալիս, որ մինիմալիզմը լավ է։ Մշակողները հեռացրել են օդափոխիչից այն ամենը, առանց որի այն կարող է յոլա գնալ։ Եվ արդյունքում նրանք ստացել են որակյալ, պարզ և բարձր արդյունավետությամբ սարք։
Noctua NF-S12b redux-700-ը օդափոխիչների որակյալ մակարդակ է՝ երկարաժամկետ երաշխիքներով։ Հովացուցիչի թիակների պտտման արագությունը 700 պտ/րոպ է, ինչը թույլ է տալիս հովացնել միջին հզորության սարքերը։ Օդափոխիչի չափսը 120 մմ է։ Աշխատանքի ընթացքում օդափոխիչի կայունությունն ապահովում է յուղային ճնշման առանցքակալը։ 3-pin կոնեկտորը Ձեզ թույլ կտա հեշտությամբ միացնել և անջատել հովացուցիչը, իսկ տարբեր գույներով կոնտակտների դասավորությունը թույլ չի տա սխալվել կոնտակտները միացնելիս։