Noctua NF-S12b redux-1200 օդափոխիչը սարք է, որն իրավամբ կարելի է անվանել իր դասի լավագույնը։ redux շարքը որպես հիմք է ընդունել «ոչ մի ավելորդ բան» գաղափարը, այդ պատճառով այս շարքի բոլոր սարքերը առավելագույնս պարզեցված են։ Անցումային հարմարիչներ, լրացուցիչ մալուխներ՝ այն ամենը, առանց որի հովացուցիչը կարող է յոլա գնալ, բացակայում է այս շարքում։ Սակայն ֆունկցիոնալ առումով սարքը չի զիջում իր դասի մրցակիցներին։
Noctua NF-S12b redux-1200-ի հետ Ձեզ ապահովված է ԱՀ-ի բարձրորակ հովացում՝ արտադրողի երկարաժամկետ երաշխիքով։ Այս մոդելի թիակների պտտման արագությունը կազմում է 1200 պտ/րոպ, ինչն ապահովում է հզոր հովացում։ Օդափոխիչի չափսը 120 մմ է։ Աշխատանքի ընթացքում հովացուցիչի կայունությունն ապահովում է հիդրոդինամիկ սահքի առանցքակալը։ Կոնեկտորի (3-pin) կոնտակտների դասավորությունը կատարված է տարբեր գույներով՝ միացման ժամանակ սխալներից խուսափելու համար։