Noctua NF-P14s redux-1200 օդափոխիչը բարձրորակ հովացուցիչ է հայտնի ապրանքանիշից։ redux շարքը բեկում է կատարել հովացման համակարգերի շուկայում։ Դրա առանձնահատկությունն այն է, որ մշակողներն իրենց շարքի արտադրանքից հեռացրել են բոլոր այն դետալները, առանց որոնց օդափոխիչը կարող է յոլա գնալ։ Դրանով իսկ պարզեցնելով կառուցվածքը և պահպանելով որակյալ աշխատանքը՝ նրանք հերթական անգամ ապացուցել են, որ հանճարեղ ամեն ինչ պարզ է։
Noctua NF-P14s redux-1200-ը չունի PWM համակարգ, այդ պատճառով տվյալ մոդելի թիակների պտտման արագությունը միայն մեկն է՝ 1200 պտ/րոպ։ Այս արագությունը բավարար է բավականին հզոր սարքը հովացնելու համար։ Օդափոխիչի չափսը կազմում է 140 մմ։ Ինքնակայունացող հիդրոդինամիկ առանցքակալն ապահովում է օդափոխիչի կայունությունն աշխատանքի ընթացքում։ 4-pin կոնեկտորը հեշտությամբ է միացվում՝ շնորհիվ տարբեր գույներով կոնտակտների դասավորության։