Razer Kiyo X վեբ-տեսախցիկը ստեղծված է խաղային գործընթացի հեռարձակման և տեսանյութերի հոսքային փոխանցման համար։ 2 MP CMOS մատրիցը FullHD կետայնությամբ ապահովում է պատկեր՝ դետալների բարձր հստակությամբ և հագեցած երանգներով։ Ավտոմատ ֆոկուսավորումը կարգավորում է տեսանյութի հստակությունը լուսավորության տարբեր պայմաններում։
Շփման և հեռարձակումների ժամանակ ձայնի փոխանցման համար տեսախցիկում ինտեգրված է խոսափող։ Ամրակն ապահովում է ամուր ֆիքսում մոնիտորի վրա, ինչպես նաև թույլ է տալիս կարգավորել թեքության անկյունը և անհրաժեշտության դեպքում հանվում է եռոտանու վրա տեղադրելու համար։ Razer Kiyo X-ը միանում է ԱՀ-ին USB միակցիչով մալուխի միջոցով։