Kyocera TK-1140 լազերային քարթրիջն օգտագործվում է որպես տպագրական բլոկ լազերային տպիչներում և բազմաֆունկցիոնալ սարքերում։ Մոդուլում պարունակվող ներկող փոշին՝ տոները, ժամանակի ընթացքում չի չորանում, ուստի այն համարվում է առավել խնայող ծախսվող նյութ։
Kyocera TK-1140 օրիգինալ մոդելը մշակված է հետևյալ լազերային տպիչների համար՝ FS-1035MFP, FS-1035DP, FS-1135MFP, M-2035, M-2535։ Մոդուլն օժտված է տոների չափազանց մեծ ծավալի տարայով, որը բավարարում է A4 ձևաչափի 7200 էջ սև-սպիտակ տեքստային փաստաթուղթ տպելու համար։ Քարթրիջը համալրված է նաև էլեկտրոնային միկրոսխեմայով, որը վերահսկում է մելանի մնացորդը և օգտատիրոջը տեղեկացնում բլոկը փոխարինելու անհրաժեշտության մասին։