TDM ELECTRIC Народный SQ1303-1043 երկարացման լարը նախատեսված է կենցաղում, գրասենյակում, ամառանոցում օգտագործելու համար։ Այն կիրառվում է տարբեր նշանակության էլեկտրասարքերի և սարքավորումների միացման համար (կենցաղային և գրասենյակային տեխնիկա, լուսավորման սարքեր, գործիքներ և այլն)։
Սպիտակ գույնի երկարացման լարը հագեցած է 7 մ երկարությամբ մալուխով՝ սպիտակ ՊՎՔ պատյանով։ Պլաստիկե կորպուսում առկա են բներ հողանցմամբ 3 վարդակի համար։ Դրանց ընդհանուր ծանրաբեռնվածությունը կարող է հասնել 2300 Վտ-ի։ Կորպուսի հարվածադիմացկունության շնորհիվ TDM ELECTRIC Народный SQ1303-1043-ը չի վախենում ընկնելուց։ Ինչպես նաև ստեղծման ժամանակ օգտագործված պլաստիկը չի վախենում գունաթափումից և ժամանակի ընթացքում չի դեղնում։