Պոլիուրեթանային փրփուրով փափուկ նստատեղի շնորհիվ TetChair Cosmo համակարգչային աթոռը հարմար է ամենօրյա աշխատանքի համար։ Էկոկաշվից պատվածքն աչքի է ընկնում մաշվածակայունությամբ և հեշտ խնամքով։ Մետաղական խաչուկով և կայուն ոտքով կահույքը դիմանում է մինչև 120 կգ ծանրաբեռնվածության։
Սև գույնի և ոչ բարձր թիկնակով TetChair Cosmo աթոռը հագեցած է նստատեղի բարձրության կարգավորման և ցանկացած ուղղությամբ 360° պտտման գործառույթներով։ Top-gun մեխանիզմը թույլ է տալիս հետ թեքվել և թուլացնել մկանները լարված աշխատանքից հետո։ Հատուկ լծակի օգնությամբ կարող եք կարգավորել ճոճման կոշտությունը՝ ըստ ձեր քաշի և նախասիրությունների։