AndaSeat Luna սև գույնի համակարգչային բազկաթոռը հարմար է ԱՀ-ով խաղալու և աշխատելու համար։ Նեյլոնե խաչուկը և 4-րդ դասի գազլիֆտը ապահովում են կառուցվածքի կայունությունը և դիմանում մինչև 100 կգ ծանրաբեռնվածության։ Որպես լցանյութ օգտագործվում է ձևավորված փրփուրը, որը հարմարվում է մարմնի ձևին և չի կորցնում առաձգականությունը։
AndaSeat Luna համակարգչային բազկաթոռը համալրված է պլաստիկե արմնկակալներով և գլխակալով։ Դրա շնորհիվ նվազում է պարանոցի, ուսագոտու ծանրաբեռնվածությունը և ապահովվում է ճիշտ կեցվածք։ Թափահարման Top Gun մեխանիզմը՝ թիկնակի թեքության կարգավորմամբ 90-ից մինչև 160° միջակայքում, թույլ է տալիս ընտրել օպտիմալ դիրք հանգստի կամ աշխատանքի համար։ 60 մմ տրամագծով պոլիուրեթանային անիվներն ապահովում են բազկաթոռի սահուն և անաղմուկ տեղաշարժը սենյակում և քերծվածքներ չեն թողնում հատակի ծածկույթի վրա։