Shure SM4 միկրոֆոնը 140 դԲ ձայնային ճնշման մակարդակով հարմար է վոկալի և տարբեր երաժշտական գործիքների ձայնագրման համար։ 1 դյույմ տրամագծով արույրե երկդիաֆրագմային պատիճը ապահովում է բոլոր նրբությունների կայուն վերարտադրում և բնական, հարթ հնչողություն։ Խանգարումներից էկրանավորման տեխնոլոգիայի շնորհիվ արգելափակվում են անլար սարքերի անցանկալի ռադիոհաճախականության աղմուկները։ Ներքին փոփ-ֆիլտրը նվազագույնի է հասցնում շնչառության աղմուկը և մեղմացնում պայթական բաղաձայնների հնչողությունը։
Shure SM4 միկրոֆոնը պատրաստված է ամբողջովին մետաղական սև կորպուսով։ Լրակազմում ներառված է ամրակ կանգնակի համար։ Միացման համար նախատեսված է XLR միակցիչով հանովի մալուխ։ Պատյանը պաշտպանում է միկրոֆոնը արտաքին ազդեցություններից պահպանման և տեղափոխման ժամանակ։