Ծիրանագույն ESUN PETG175SZ1 3D տպիչի քարթրիջը թույլ կտա հեշտությամբ ստեղծել անհրաժեշտ դետալներ, հուշանվերներ, դեկորի տարրեր, ինչպես նաև դրսի պայմաններում օգտագործվող իրեր։ Դրա համար թելիկը պատրաստված է ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ կայուն և շատ ամուր պլաստիկից (PETG)։ Փաթեթում ներկայացված է մեկ կոճ՝ դրա վրա փաթաթված պլաստիկ թելիկով։ Կոճի նստեցման տրամագիծը կազմում է 55 մմ, իսկ բարձրությունը՝ 68 մմ։ Այս պարամետրերը քարթրիջը դարձնում են հարմար գրեթե բոլոր 3D սարքերի համար։
ESUN PETG175SZ1 3D տպիչի քարթրիջի թելիկն ունի 1.75 մմ հաստություն և 1.23 գ/սմ³ խտություն։ Դրա հալման ջերմաստիճանը տատանվում է 230 - 250℃ սահմաններում։ Տվյալ քարթրիջով աշխատելիս հոտն ամբողջությամբ բացակայում է, ինչը թույլ կտա այն օգտագործել տնային սարքերում։ Իսկ նստվածքի բացակայության շնորհիվ պլաստիկից հեշտությամբ ստացվում են առավելագույնս ճշգրիտ չափսերի իրեր։ Բացի այդ, տվյալ պլաստիկն օժտված է շերտերի ուժեղ եռակալմամբ, այդ պատճառով իդեալական է բարակ պատերով շինվածքների արտադրության համար։