Արծաթագույն MAIBENBEN M575 նոութբուքն աշխատում է 6-միջուկային AMD Ryzen 5 7430U պրոցեսորի, 16 GB DDR4 մոդուլի և ինտեգրված AMD Radeon Graphics տեսաքարտի հիման վրա։ Այս կոնֆիգուրացիան հարմար է գրասենյակային աշխատանքի, համացանցում աշխատելու, վեբ-մշակման, լուսանկարների և տեսանյութերի խմբագրման համար։ Օպերատիվ հիշողությունը կարելի է ավելացնել մինչև 64 GB։ Դա կարագացնի ՕՀ-ի և ռեսուրսատար ծրագրերի աշխատանքը։ 1920x1080 կետայնությամբ 15.6” էկրանն ունի հակափայլային ծածկույթ։ Դրա վրա գրեթե չեն երևա լամպերի կամ պայծառ արևի շողերը։ Եթե 512 GB կոշտ սկավառակը բավարար չէ, հնարավոր է տեղադրել 1-4 TB ծավալով 2.5" SATA կրիչ։ Ֆայլերի արագ փոխանցման համար կարելի է օգտագործել microSD քարտ։
MAIBENBEN M575 նոութբուքը ստացել է 1 MP վեբ-տեսախցիկ և պատկերը փոխանցում է 720p կետայնությամբ։ Այն հարմար է ամենօրյա զանգերի համար։ Համացանցին միացումն իրականացվում է 1 Gbps LAN ալիքի և Wi-Fi 5 ցանցի միջոցով։ Bluetooth-ի օգնությամբ իրականացվում է անլար սարքերի՝ կոնտրոլերների, ականջակալների միացումը համակարգչին։ Համակարգչից կարելի է միաժամանակ պատկեր արտածել երկու մոնիտորի վրա HDMI և USB Type-C ինտերֆեյսների միջոցով։ Ծայրամասային սարքերի միացման համար նախատեսված է 3 USB պորտ։ Նոութբուքը մատակարարվում է Windows 11 Home ՕՀ-ով։ Li-Pol մարտկոցով ԱՀ-ն ինքնավար կաշխատի մինչև 4-6 ժամ։