Garlyn MR-Solo 4 Pro մուլտիեփիչը մոխրագույն կորպուսով հարմար է եփելու, տապակելու, շոգեխաշելու և թխելու համար։ Սարքի թասի ծավալը 3 լ է, ինչը թույլ է տալիս մեկ անգամից պատրաստել 3-4 բաժին։ Մոդելը հագեցած է աշխատանքային 11 ավտոմատ ծրագրերով, որոնք ներառում են թխում, տապակում, յոգուրտի պատրաստում և մթերքի գոլորշով մշակում։
Garlyn MR-Solo 4 Pro մուլտիեփիչն ունի պարզ կոճակային կառավարում։ Առջևի վահանակի վրա տեղադրված է էկրան, որտեղ ցուցադրվում են կերակրատեսակի պատրաստման պարամետրերը։ Մուլտիեփիչի թասը պատված է չկպչող շերտով։ Դրա շնորհիվ այն հեշտությամբ մաքրվում է սննդի մնացորդներից։ Ջերմաստիճանի պահպանման ներկառուցված ֆունկցիան թույլ է տալիս պատրաստի կերակուրները տաք պահել մինչև 12 ժամ։ Մոդելը հագեցած է նաև մինչև 24 ժամ հետաձգված մեկնարկի թայմերով։ Սարքի աշխատանքի ավարտից հետո կհնչի ձայնային ազդանշան։ Գերտաքացումից ավտոմատ անջատման ֆունկցիան ապահովում է մուլտիեփիչի օգտագործման անվտանգությունը։ Սարքի հետ տրամադրվում են չափիչ բաժակ, գդալ, շերեփ և գոլորշու վրա կերակուրներ պատրաստելու զամբյուղ։