Epson 008 Y դեղին գույնի պիգմենտային թանաքը մատակարարվում է 70 մլ տարողությամբ տարայով։ Դրա բաղադրությունը թույլ է տալիս տպել վառ ու հագեցած լուսանկարներ կամ այլ պատկերներ՝ առանց գունաթափման։ Օգտագործման հարմարավետության համար նախատեսված է Key Lock համակարգ՝ անհրաժեշտ գույնի նեղացված քթիկով, ինչը կանխում է սխալ լիցքավորումը։ \nEpson 008 Y օրիգինալ պիգմենտային թանաքը նախատեսված է թանաքային տպագրության համար։ Այն կարելի է օգտագործել Epson-ի EcoTank L6460, EcoTank L6490, EcoTank L6570, EcoTank L6580, EcoTank L15150, EcoTank M15140 և EcoTank Pro M15180 քարթրիջները լիցքավորելու համար։ Թանաքը լիովին անվտանգ է նշված սարքերի ներքին բաղադրիչների համար։