Արծաթագույն դիզայնով Gorenje BHI626E6X լրիվ ներկառուցվող օդաքաշ պահարանն ունի 677 մ³/ժ առավելագույն արտադրողականություն։ Դա բավարար է մինչև 20 մ² մակերեսով խոհանոցների սպասարկման համար։ Սարքն ունի աշխատանքի 2 ռեժիմ՝ «Օդահեռացում» և «Շրջանառություն»։
Gorenje BHI626E6X օդաքաշ պահարանն ունի նաև 3 արագության ռեժիմ։ Ցանկալին կարելի է ընտրել կոճակների միջոցով։ Կառուցվածքում նախատեսված է ճարպային զտիչ, որը պահում է ճարպը, մուրը և այլ աղտոտիչներ։ Ածխային զտիչը ձեռք է բերվում առանձին։ Օդաքաշ պահարանը հագեցած է նաև հակադարձ փականով։ Այն կանխում է սառը օդի ներթափանցումը խոհանոց օդափոխության ուղու միջով։ Աշխատանքային մակերեսի լուսավորությունն իրականացվում է 2 լուսադիոդային լամպերի միջոցով։ Մոդելը սնուցվում է 1.7 մ երկարությամբ մալուխով։