Defender NovaCube [25103] սև «ակվարիում» տիպի իրանը նախատեսված է խաղային կամ մուլտիմեդիոն համակարգչի հավաքման համար։ Քերծվածքների նկատմամբ բարձր դիմադրողականությամբ կոփված ապակուց պանելներն ապահովում են համայնապատկերային տեսարան։ Հովացուցիչների ARGB լուսավորության կառավարման համար օգտագործվում է հատուկ կոճակ։ Վերևում տեղադրված է փոշուց պաշտպանող ֆիլտր։ 3 դիմային A տիպի USB միացքները հեշտացնում են արտաքին կրիչների, ծայրամասային սարքավորումների, սմարթֆոնների և այլ տեխնիկայի միացումը։ Մոդելի առավելությունն է հակավիբրացիոն կառուցվածքը։ Defender NovaCube [25103] իրանը համատեղելի է Micro-ATX և Mini-ITX ձևաչափերի մայրական սալիկների հետ։ Տեղադրվող տեսաքարտի առավելագույն երկարությունը կազմում է 330 մմ։ Պրոցեսորի հովացուցիչի բարձրությունը սահմանափակված է 160 մմ-ով։ Իրանը մատակարարվում է առանց սնուցման աղբյուրի։ Օգտատիրոջը կպահանջվի ATX ձևաչափի սնուցման բլոկ։ Նախատեսված է մինչև 280 մմ ռադիատորի մոնտաժային չափսով հեղուկային հովացման համակարգ տեղադրելու հնարավորություն։ Ընդլայնման սալիկները տեղադրվում են չորս հորիզոնական սլոտներում։ Կոմպլեկտի մեջ ներառված է լուսավորության կարգավորիչ։