Սև լարային Microlab K280 ականջակալները հագեցած են 2 մ երկարությամբ մալուխով։ Դա թույլ կտա համակարգային բլոկը տեղադրել ձեզ համար հարմար վայրում, այդ թվում՝ սեղանի տակ։ Ականջակալները հագեցած են 3.5 մմ երկու խրոցներով։ Այդպիսի միացումն ապահովում է ձայնի ավելի որակյալ փոխանցում, քան մյուս տեսակները։ Խոսափողը գտնվում է ականջակալների վրա և ունի շարժական ամրակ։ Դա հնարավորություն կտա անհատապես կարգավորել դրա դիրքն օգտագործման ժամանակ և հեռացնել այն, երբ խոսակցությունն ավարտվի։ Ականջակալների խոսափողը կոնդենսատորային է, այսինքն՝ դրա օգտագործման դեպքում կլինի ձայնի նվազագույն աղավաղում շփման կամ ձայնագրման ժամանակ։
K280-ի խոսափողն ունի -58 dB զգայունություն, ինչը թույլ կտա ձայնագրել ASMR ֆայլ։ Այսինքն՝ ձայնի աննշան նրբությունները շատ հստակ կփոխանցվեն այս խոսափողով։ Նվազագույն վերարտադրվող հաճախականությունը համապատասխանում է ամենացածր հաճախականությանը, որը կարող է լսել մարդու ականջը։ Ականջակալները հագեցած են արհեստական կաշվից պատրաստված ամբուշյուրներով, ինչը երաշխավորում է փափուկ հպում ականջներին և գլխին։