Սև կորպուսով ASUS VA32UQSB մոնիտորն ունի 4K կետայնությամբ 31.5" էկրան, որի վրա պատկերը վերարտադրվում է հստակ։ Տեքստը, աղյուսակները և մանր տարրերը ցուցադրվում են ավելի մանրամասն, ինչը հարմարավետ է դարձնում մեծ քանակությամբ տեղեկատվության հետ աշխատանքը և բովանդակության դիտումը։ Եռակողմ անշրջանակ դիզայնը և 178° դիտման անկյունները թույլ են տալիս պահպանել պատկերի իրատեսականությունն ու պայծառությունը տարբեր կողմերից նայելիս։ HDR10-ի աջակցությունն ընդլայնում է ցուցադրվող երանգների տիրույթը՝ օգնելով ստանալ ավելի արտահայտիչ պատկեր։
ASUS VA32UQSB մոնիտորի էկրանի անփայլ ծածկույթը նվազեցնում է լույսի աղբյուրների անդրադարձումները, ուստի այն հարմար է օգտագործել լուսավորության տարբեր պայմաններում։ 60 Հց թարմացման հաճախականությունը և Adaptive-Sync տեխնոլոգիան կանխում են պատկերի կախվելը դինամիկ տեսարաններում։ Մոնիտորի առջև երկարատև աշխատանքի ժամանակ աչքերի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար դրանում կիրառվում են կապույտ լույսի և հետին լույսի թարթման նվազեցման տեխնոլոգիաներ՝ Flicker Free, Low Blue Light։ Պտտվող տակդիրը թույլ է տալիս կարգավորել էկրանի բարձրությունը, թեքել այն կամ պտտել 90°-ով։ Ներկառուցված բարձրախոսները վերարտադրում են մաքուր ձայն առանց առանձին բարձրախոսների։